Սիրիայում ռուս գնդապետ է զոհվել

Սիրիայում զոհվել է ռուս գնդապետ Ռուսլան Գալիցկին: Նա մահացել է գրոհայինների կողմից Հալեպի արևմտյան հատվածում բնակելի թաղամասերից մեկի հրետակոծության հետևանքով ստացած վնասվածքներից, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Հիվանդանոցում ծանր վնասվածքի հետևանքով մահացել է գնդապետ Ռուսլան Գալիցկին: Ռուս ռազմական բժիշկները մի քանի օր պայքարում էին նրա կյանքի համար: Սպան վնասվածքներ է ստացել, այսպես կոչված, «ընդդիմության» գրոհայինների կողմից Հալեպի արևմտյան հատվածի բնակելի թաղամասերից մեկի հրետակոծության ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:

Գնդապետը հետմահու կպարգևատրվի պետական պարգևով։

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան զինյալ ահաբեկչական խմբավորումները հավաքական կերպով նահանջել են Հին Հալեպի ամբողջ տարածքից։ Այդ մասին հայտնել է «Գանձասարն» իր ֆեյսբուքյան էջում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սիրիայում ռուս գնդապետ է զոհվել"

Leave a comment

Your email address will not be published.


*