Սյունիքում 2 այծյամի ապօրինի որսի արդյունքում պատճառվել է 500 000 դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 28-ին` ժամը 14:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք  «ՍԿՍ»  մոդելի հրազենով Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի հարակից անտառում ապօրինի որսացել են եվրոպական երկու այծյամ՝ կենդանական աշխարհին պատճառելով ընդհանուր` 500.000 ՀՀ դրամի վնաս:

Դեպքի առթիվ 2016թ. դեկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սյունիքում 2 այծյամի ապօրինի որսի արդյունքում պատճառվել է 500 000 դրամի վնաս"

Leave a comment

Your email address will not be published.


*