Սննդակարգ, որին պետք է հետևեն ծխելուց հրաժարվողները

Ծխելը վնասակար եւ կործանարար ազդեցություն ունի մեր օրգանիզմի վրա։ Նրանք, ովքեր ուժ են գտել եւ հրաժարվել են այս սովորություն, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն իրենց սննդակարգին, քանի որ ծխախոտին ընտելացած օրգանիզմը սննդային «աջակցության» կարիք ունի։ Իսկ ի՞նչ ուտել, որպեսզի օրգանիզմն ավելի հեշտությամբ կարողանա հաղթահարել ծխելու եւ նիկոտինի պահանջը։
Առաջին հերթին պետք է հակաօքսիդանտներով լի միրգ եւ բանջարեղեն ուտել։ Բացի այդ, պետք է նաեւ բջջանյութով հարուստ մթերք օգտագործել։ Բջջանյութը օգնում է ազատվել շլակներից եւ տոքսիններից։
Այս հարցում նպաստավոր ազդեցություն ունի նաեւ կաթնամթերքը՝ հատկապես կաթը։ Ի դեպ, ծխելուց հրաժարվելուց հետո պետք է մեծ քանակությամբ հեղուկ խմել՝ թեկուզ սովորական ջուր։
Ի դեպ, ծխելուց հրաժարվելուց հետո սովորաբար մարդիկ հավելյալ սնվում են։ Ավելորդ քաշի խնդրից խուսափելու համար փորձեք ցածր կալորիականությամբ սննդատեսակներ օգտագործել. նախընտրելի է՝ միրգ եւ բանջարեղեն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սննդակարգ, որին պետք է հետևեն ծխելուց հրաժարվողները"

Leave a comment

Your email address will not be published.


*