Սոցապնախարարությունը իր մասնաշենքերից մեկը կնվիրաբերի Երևանին՝ նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 23.02.2017թ. հերթական նիստում ընդունվել է Երևան քաղաքին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը։

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում Նուբարաշեն համայնքում գտնվող նախարարության համակարգի Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը վերափոխվել է Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի և ազատված ննջարանային մասնաշենքը, որոշման համաձայն, նախատեսվում է տրամադրել Նուբարաշեն վարչական շրջանին՝ նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով:

Մանկապարտեզի տարածքի համար Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի միջնորդությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է դիմել Երևանի քաղաքապետը:

Քաղաքապետի առաջարկությունը նախարարությունը համարում է համահունչ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների բնույթին և գտնում է, որ մանկապարտեզի գործունեությունը կարելի է դիտարկել որպես մեկ համալիր գործունեություն՝ կազմակերպության գործունեության հետ, քանի որ նպատակ է հետապնդում ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում կարիք ունեցող ընտանիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը»,–ասվում է հաղորդագրությունում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սոցապնախարարությունը իր մասնաշենքերից մեկը կնվիրաբերի Երևանին՝ նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով"

Leave a comment

Your email address will not be published.


*