Սուրիկ Խաչատրյանը չի բացառում, որ առաջիկայում պաշտոն կարող է ստանալ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ԵԿՄ 11-րդ համագումարի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում կարող է պաշտոն ստանալ։
Ավելին, ըստ Սուրիկ Խաչատրյանի, դրան սպասում է, բայց թե ինչ պաշտոն կլինի, դեռ պարզ չէ:

Խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին՝ նախկին մարզպետը վստահություն հայտնեց, որ արդար ընտրություններ են լինելու, «ինչպես մինչեւ հիմա եղել է»։

Անդրադառնալով հարցին, որ մի շարք ԵԿՄ–ականներ ընդդիմադիր դաշտում են, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան  Օհանյանը  և  Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխանը Զաքարյանը, Սուրիկ  Խաչատրյանը  ասաց, որ ամեն մեկն ինքն է ընտրում իր ճանապարհը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սուրիկ Խաչատրյանը չի բացառում, որ առաջիկայում պաշտոն կարող է ստանալ"

Leave a comment

Your email address will not be published.


*