Սպանվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը

Այսօր առավոտյան Կիեւի կենտրոնում սպանվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը, հաղորդում է tvrain.ru-ն: Նրա վարած ավտոմեքենայում գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք:

Պավել Շերեմետն աշխատել է բելառուսական հեռուստաընկերությունում, այնուհետ ռուսաստանյան «Առաջին ալիքում»:  2014թ.-ից նա համագործակցում էր «Ուկրաինսկայա պրավդա»-ի հետ եւ դարձել է հանդեսի գործադիր տնօրենը:

Շերեմետը հիմնադրել է «Բելառուսկի պարտիզան» ընդդիմադիր հրատարակչությունը: 2010-ին նրան զրկել են Բելառուսի քաղաքացիությունից:

1997-ին Շերեմետը ձերբակալվել էր Բելառուսի իրավապահ մարմինների կողմից, երբ ռեպորտաժ էր պատրաստում բելառուսա-լիտվական սահմանին տիրող իրավիճակի մասին:

Ուկրաինական ոստիկանությունից հայտնել են, որ դա կանխամտածված սպանություն է:

Աղբյուր՝ tvrain.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սպանվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը"

Leave a comment

Your email address will not be published.


*