Սպիտակում նախընտրական կրքերի հնարավոր լարումը

Ապրիլի 17-ին Սպիտակի քաղաքապետի ընտրություններ են, ընտրապայքարի են դուրս եկել նախկին եւ գործող քաղաքապետերը՝ ինչպես ութ տարի առաջ, երկուսն էլ ՀՀԿ-ական: Գործող քաղաքապետը երկու ժամկետ պաշտոնավարած եւ տարածաշրջանի մեծամասնական ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի հովանավորությունը ժամանակին վայելող Գագիկ Սահակյանն է, հինը՝ ՎանիկԱսատրյանը՝ Լոռու ներկայիս փոխմարզպետներից մեկը: Օրերս ԶԼՄ-ով լուրեր տարածվեցին, ըստ որի՝ տարածաշրջանում հեղինակություն վայելող պատգամավոր Ա. Համբարձումյանը չի սատարելու որեւէ թեկնածուի, եւ այս դեպքում փոխմարզպետի ու գործող քաղաքապետի միջեւ պայքար է լինելու:

Մեր հարցին ի պատասխան պարոն Համբարձումյանը հաստատեց տարածված այն խոսակցությունները, որ այս անգամ որեւէ մեկին չի սատարելու . «Սպիտակցին թող ընտրի, ազատ ընտրություն է»,-ասաց պատգամավորը։

Իսկ փոխմարզպետ Վ. Ասատրյանի քաղաքապետի թեկնածուի առաջադրումը պատահական չէր, ով այս տարիներին մարզային եւ ՀՀԿ կառույցում «արենայում» միշտ ակտիվ է եղել եւ վերջապես 8 տարի առաջ քաղաքապետ ընտրվեց 3 թեկնածուներից` գերակշռող ձայների առավելությամբ, ամեն դեպքում մենք մի քանի հարց ուղղեցինք թեկնածուին՝ քաղաքում հնարավոր լարված զարգացումների շուրջ: «Ես բոլոր կուսակցությունների անդամներին խնդրել եմ, որ ընտրության ժամանակ, որպես հանձնաժողովի անդամ, դրսից բերեն իրենց ներկայացուցիչներին , որ ազատ ընտրություն ապահովեն››: Թեկնածուի խոսքերով , նա 2002 թվականին ընտրվել է ազատ մրցակցության դաշտում, որն ըստ նրա շատ կարեւոր է. «Այս անգամ կարծում եմ նույնպես ազատ ընտրություններ կլինեն, որի համար եւ շնորհակալ եմ մեր պատգամավոր Ա. Համբարձումյանին, կուսակցությունից, որ փորձում են մաքուր ընտրապայքարի դաշտ ապահովել երկու կուսակցական թեկնածուների միջեւ»:

Պարոն Ասատրյանն ասաց, որ պաշտոնավարման իր 6 տարիներին շատ աշխատանքներ է իրականացրել՝ սկսած երկրաշարժի հետեւանքով տուժած ընտանիքներին բնակարանի ապահովումից՝ վերջացրած համայնքային նշանակության ընթացիկ աշխատանքներով. «Ես փորձել եմ շարունակել երջանկահիշատակ Ս. Ավետիսյանի գործը: Ինչ գործ, որ այսօր տեսնում եք ծրագրվել են նախորդ տարիներին»:

Վերջում պարոն Ասատրյանն ասաց, որ շատերն իրեն հարցնում են, թե ինչու է գալիս Սպիտակ, որպես քաղաքապետի թեկնածու եւ շարունակեց. «Ես այս քաղաքում եմ ծնվել եւ խնդիրներին անդրադառնում եմ որպես սպիտակցի ու մինչ քաղաքապետ ընտրվելս էլ քաղաքի զարգացման համար շատ գործեր եմ արել: Սպիտակը մեր տունն է: Ես ճանաչում եմ բոլոր սպիտակցիներին, և ես կանեմ ամեն ինչ, որ մեր ժողովուրդը լավ ապրի  իր գեղեցիկ ու բարեկարգ Սպիտակ քաղաքում: Թներ շատ կան, բայց դեռ ամեն ինչ կարելի է հետ բերել»: Իսկ ի՞նչ ռեսուրսներով. «Մեր քաղաքն է, ունենք մեծ կապեր, գործել ենք ու շարունակելու ենք գործել: Համագործակցելով ՀՀ Կառավարության, Ազգային Ժողովի, միջազգային և հայրենական բարեգործական հիմնադրամների հետ կարելի է շատ գործեր անել: Փորձը կա: Հանուն Սպիտակի և սպիտակցիների»:

Հ.Գ. Քաղաքի նախընտրական մթնոլորտին ծանոթանալու նպատակով առաջիկայում կայցելենք Սպիտակ …

Հոդվածի շարունակությանը կարող եք ծանոթանալ մեր առաջիկա հրապարակումներում:

ՀՈԴՎԱԾԸ՝  ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սպիտակում նախընտրական կրքերի հնարավոր լարումը"

Leave a comment

Your email address will not be published.


*