Ստամբուլի օդանավակայանում պայթյուններ են որոտացել

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան պայթյուններ են որոտացել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ օդանավակայանի միջազգային տերմինալի ելքի, մուտքի մոտ եւ ավտոկայանատեղիում տեղի ունեցած պայթյունները հունիսի 28-ին 36 մարդու կյանք են խլել, եւս 147-ը վիրավոր է:

Ականատեսները պատմել են, որ երեք մահապարտներ օգտագործել են նաեւ հրազեն: «Մենք տեսանք, թե ինչպես մի տղամարդ անկանոն կրակում էր: Նա կրակում են ցանկացած մարդու ուղղությամբ, ով հայտնվում էր իր առջեւ: Նա ամբողջությամբ սեւ էր՝ առանց դիմակի»,-պատմել է զբոսաշրջիկներից մեկը:

Մեկ այլ ականատես հստակեցրել է, որ հաշվել է մոտ 50 կրակոց: Օդանավակայանի աշխատակցի խոսքով, շատերը տուժել են ոչ թե պայթյուններից, այլ ապակիների կտորտանքներից:

Համացանցում օգտատերերը հրապարակում են տեսանյութեր դեպքի վայրից: Տեսանյութերից մեկում երեւում է ուժեղ բռնկում տերմինալի դահլիճում, ապա մարդիկ սկսում են փախչել տարբեր կողմեր:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ստամբուլի օդանավակայանում պայթյուններ են որոտացել"

Leave a comment

Your email address will not be published.


*