Ստամբուլում արտակարգ դրություն է մտցվել

Ստամբուլում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում: Քաղաք է բերվել ոստիկանական հատուկ նշանակության ջոկատների 1,8 հազար մարտիկ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Հատուկջոկատայինները Ստամբուլ են ուղարկվել են հարևան շրջաններից: Նրանք տեղակայվել են քաղաքի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներում և փողոցներում: Քաղաք է բերվել նաև հատուկ տեխնիկա:

Ստամբուլի անվտանգության ծառայության ղեկավարը հրաման է տվել առանց նախազգուշացման կործանել չարտոնված թռիչք կատարող ուղղաթիռները:

Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ:  Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:

Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ստամբուլում արտակարգ դրություն է մտցվել"

Leave a comment

Your email address will not be published.


*