Ստամբուլում ձյան պատճառով չեղարկվել է ավելի քան 600 չվերթ

Հունվարի 7-ին թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը հայտնել է ձյան տեսքով առատ տեղումների պատճառով Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում 610 չվերթի չեղարկման մասին, հաղորդում է РИА Новости-ն:

Նշվում է, որ չվերթների չեղարկման կապակցությամբ մոտ 20 հազար ուղևոր ապահովվել է սննդով, իսկ մոտ 6 հազար ուղևոր տեղավորվել է հյուրանոցներում:

Anadolu գործակալության հաղորդմամբ` ձյան տեսքով առատ տեղումները Ստամբուլում բացասաբար են ազդում քաղաքի միլիոնավոր բնակիչների կյանքի վրա: Որոշ թաղամասերում ձյան շերտի բարձրությունը գերազանցել է 40 սանտիմետրը: Վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է մի քանի տասնյակ չվերթ, իսկ Բոսֆորի նեղուցը փակվել է նավագնացության համար:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ստամբուլում ձյան պատճառով չեղարկվել է ավելի քան 600 չվերթ"

Leave a comment

Your email address will not be published.


*