Սփյուռքի նախարարությունը 2017- ը հայտարարել է Արցախի տարի

Սփյուռքի նախարարությունը 2017 թ. հայտարարել է Արցախի տարի։ Այսինքն՝ հաջորդ տարի Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները մասնակից են դառնալու ԼՂՀ կյանքին։ Օրինակ՝  փոխանակման ծրագրեր են իրականցվելու: Նախարարությունը նաև բացահայտումներ է արել։

Սփյուռքի նախարարությունը 2016 թ-ին  բացահայտումներ  է արել ու պարզել, որ  մեր հայրենակիցներն  ապրում են անգամ Կոստա Ռիկայում ու Նիկարագուայում։ Այս տվյալները  նախարարությանը փոխանցել է հայկական արմատներով  Համաշխարհային բանկի աշխատակիցը։ «Այլևս չենք կարող ասել որ աշխարհի տակ մի երկիր, որտեղ հայ չկա»,- ասում է նախարարը։

Բացահայտումներից զատ  Սփյուռքի նախարարությունը 2017 թ.  հայտարարել է  Արցախի տարի։ Այսինքն՝ հաջորդ տարի Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները մասնակից են դառնալու Արցախի կյանքին։ Օրինակ՝  փոխանակման ծրագրեր են իրականցվելու.  Լիբանանի  դպրոցներից մեկում  Մարտակերտից երեք ուսուցիչ վերապատրաստման է մեկնելու։ «Կանադայում այս պահին մի ծրագիր է մեկնարկում, որ, ասենք, մի  կազմակերպություն մեկ ընտանիքի համար տուն կառուցի. Ինչպես իրենք են ասում՝ ամբողջ Սփյուռքը ուզում են զորաշարժի ենթարկել»,- ասում է նախարարը:

Հրանուշ Հակոբյանը նշում է, որ նախարարության  համար տարին  բավականին բարդ էր, քանի որ նախարարության աշխատանքներն անմիջական կապ ունեն աշխարհաքաղաքական  ու տարածաշրջանային գործընթացների հետ։ Հենց այդ համատեքստում  էլ անդրադառնում է   ապրիլյան պատերազմին ու Հալեպի արյունալի դեպքերին: Այս պահին 18 հազար սիրիահայ դարձել է ՀՀ քաղաքացի: Փաստաթղթային խնդիրները, որ առաջանում են, շատ հեշտությամբ լուծվում են, քանի որ  «սիրիահայը հայրենիքում փախստական չի կարող կոչվել»՝ ասում է  նախարարը: Ի դեպ՝ սիրիահայերը դժգոհում են հայրենիքում աշխատանք չունենալուց։ Նախարարն ուղղում է՝ ոչ թե աշխատանք չկա, այլ բարձր վարձատրվող աշխատանք։ «Երբ իրենց առաջարկվում է 500- 600 դոլար աշխատավարձով աշխատանք, դժկամությամբ են ընդունում, ուզում են 1000- 2000 դոլարի»:

Ի դեպ՝ Հրանուշ Հակոբյանը նշում է, որ այս ընթացքում  մոտ 150 ընտանիք հայրենիքում գտել է ընտանեկան երջանկությունը։  «Մոտ 110 հոգի մահացել են, 246 հոգի ծնվել են, եթե 246 հոգի ծնվել է, հաշվեք, որ առնվազն 150-ը այստեղ են ամուսնացել: Ժամանակին ընդունված ձեւ էր, Հալեպից, Լիբանանից գալիս էին, մեր աղջիկներին տանում էին, հիմա այստեղ են ամուսնանում: Սիրում են, որովհետեւ Հայաստանի աղջիկները շատ լավն են: Ես ձեզ ասեմ՝ մեր հարս գնացած աղջիկները մեզ ահագին օգնեցին, որովհետեւ երբ սիրիահայերը վերադարձան, նրանք իրենց տուն տարան ծնողական եւ ահագին հոգսերը թեթեւացան»:

Նախարարն ասում է, որ իրենց նախարարությունը կառավարությունում առանձնանում է, քանի որ իրենք  չեն կարող հրամայել, հանձնարարել, վերահսկել եւ պահանջել,այլ  պետք է բանակցի, խնդրի, համոզի, սպասի, երկխոսի: Կուզեն՝ կանեն, չեն ուզի՝ չեն անի, որովհետեւ նրանք մեր աշխատակիցները չեն, մեր ենթակաները չեն:

Եվ վերջում՝ արդեն  ձևավորած նոր կառավարություն մասին։ Ինչ նոր պահանջներ դրեց Սփյուռքի նախարարության առջև Հրանուշ Հակոբյանը։ Ասաց, որ սիրում է կոնկրետություն, պահանջկոտություն, պատասխանատվություն ու, եթե գալիս ես, զբաղեցնում ես ինչ-որ պաշտոն, ապա պետք է կատարես այն գործը, որն այսօր պահանջում է  վարչապետը։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սփյուռքի նախարարությունը 2017- ը հայտարարել է Արցախի տարի"

Leave a comment

Your email address will not be published.


*