Սևանա լիճը ներառվել է ԱՊՀ-ում ռուս զբոսաշրջիկների նախընտրած 5 հանգստավայրերի ցանկում

Travel.ru զբոսաշրջային կայքը նշել է, թե ռուս զբոսաշրջիկների համար ԱՊՀ երկրներում որ հանգստավայրերն են հեղինակություն վայելում։

Վարկանիշը կազմվել է 2016 թվականի ամռանը հյուրանոցներում ամրագրված տեղերի թվով։

Ռուս զբոսաշրջիկների սիրելի հանգստավայրերի թվում են Իսիկ Կուլ լիճը՝ Ղրղզստանում, Բորովոյե հանգստավայրը՝  Ղազախստանում,  Նարոչ լիճը՝ Բելառուսում, Կասպից ծովը (Ադրբեջան) և Հայաստանի Սևանա լիճը։

«Կովկասի ամենամեծ լիճը՝ լեռներով շրջապատված Սևանա լիճը, գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։ Երևանից մեքենայով այնտեղ կարելի է հասնել մեկ ժամում։ Ռուս զբոսաշրջիկները սիրում են մոտորանավակով շրջել լճում, տեսնել լեռնային համայնապատկերներն ու խեցգետնի քաբաբ ուտել։ Ամենահայտնի հուշարձանը Սևանավանքն է, որը տեղակայված է Սևան քաղաքի մոտ գտնվող թերակղզում»,- գրում է կայքը։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սևանա լիճը ներառվել է ԱՊՀ-ում ռուս զբոսաշրջիկների նախընտրած 5 հանգստավայրերի ցանկում"

Leave a comment

Your email address will not be published.


*