Սևանա լճում` 25 մ խորության վրա հայտնաբերվել է օրերս անհետ կորած ձկնորսների մոտորանավակը

Հոկտեմբերի 31-ին Սևանա լիճ դուրս եկած և անհետ կորած Նորատուս գյուղի 2 բնակչի որոնումները շարունակվել են նաև այսօր։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և նշում, որ ժամը 15.14-ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ հայտնաբերվել է մոտորանավակ:

Մթության պատճառով ժամը 19.35-ին  որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Հիշեցնենք, որ 2 երիտասարդները, որոնց որոնումները շարունակվում են արդեն 7 օր,  նավակով ձկնորսության էին դուրս եկել Սևանա լճում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սևանա լճում` 25 մ խորության վրա հայտնաբերվել է օրերս անհետ կորած ձկնորսների մոտորանավակը"

Leave a comment

Your email address will not be published.


*