Վայոց ձորում արջը ներխուժել է գոմ, հոշոտել է 1 ոչխար և իր հետ տարել 1 խոյ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 24-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել , որ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում արջը հոշոտել է մեկ խոյ և վնասել է մյուսին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը

Պարզվել է, որ գիշերը արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 15 տանը հարակից անասնագոմ, հոշոտել է 1 ոչխար, վնասել երեքին և իր հետ տարել 1 խոյ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վայոց ձորում արջը ներխուժել է գոմ, հոշոտել է 1 ոչխար և իր հետ տարել 1 խոյ"

Leave a comment

Your email address will not be published.


*