Վարդան Այվազյանը կառաջադրվի ռեյտինգայինով՝ Կոտայքի մարզից

Կոտայքի մարզից ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի նաև ԱԺ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների թվում կային հանրությանը առավել քիչ հայտնի մարդիկ, նրանք «գազի» և «լույսի» մարդի՞կ են, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Հանրապետական կուսակցությունը մասսայական, 10 հազար անդամ ունեցող կուսակցություն է, ՀՀԿ-ն բազմաշերտ կուսակցություն է, որում ներառված են հանրության բոլոր շերտերը՝ մտավորականներ, լրագրողներ,մշակույթի գործիչներ, բժիշկներ, սպորտի բնագավառի ներկայացուցիչներ, մանկավարժներ և կլինեն մարդիկ, որոնք աշխատում են գազի գրասենյակներում կամ էլցանցերում: Եվ մեզ համար չկան մասնագիտություններ, կան կուսակցականներ»:

Էդուարդ Շարմազանովը կրկնեց, որ կուսակցության համամասնական ցուցակը կհրապարակվի չորեքշաբթի հրավիրվելիք Գործադիր մարմնի նիստին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վարդան Այվազյանը կառաջադրվի ռեյտինգայինով՝ Կոտայքի մարզից"

Leave a comment

Your email address will not be published.


*