Վարդենիսում հակառակորդի սկսած գործողություններից այս պահին կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան

Դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական ԶՈւ-երի գործողություններին, հատկապես այսօր Վարդենիսի ուղղութամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել: Այս մասին Տեղեկատվական միասնական հարթակի կազմակերպած ասուլիսին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին: ՊՆ-ն նյութեր է  հրապարկել, թե ինչպես է Վարդենիսում այրվում քաղաքացիական ավտոբուսը:

«Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարնակվում են, ինչպես նշեց ՊՆ-ն, սպասեք հուժկու պատասխանի»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վարդենիսում հակառակորդի սկսած գործողություններից այս պահին կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*