«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները



«Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։ Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝

• «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը
• Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը
• Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը
• «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը
• Արտաշատի բժշկական կենտրոնը
• Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը
• Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը
• Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը
• Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։

«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին։


Նշենք, որ ԱԺ-ում շարունակվում է հերթական քառօրյան։ Այսօրվա նիստում ընդգրկված են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները"

Leave a comment

Your email address will not be published.


*