Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը. կան զոհեր եւ վիրավորներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը
04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ
հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում
իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:

Նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր:
Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ
օգնության աշխատակիցները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում
արդեն ձևավորվել է օպերատիվ խումբ, որը ուսումնասիրում է դեպքի
մանրամասներն ու հետևանքները:

Վթարի առնչությամբ նախարարությունում գործում է թեժ գիծ` 59-01-02,
59-01- 04, 59-01-05 հեռախոսահամարներով:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

14699410_719462838205442_681786526_o

ՖՖՖ-1(35)ՖՖՖ-3(43)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը. կան զոհեր եւ վիրավորներ"

Leave a comment

Your email address will not be published.


*