Վրաստանը դադարեցնում է Ադրբեջանից դիզվառելիքի ներմուծումը

Վրաստանը դադարեցնում է Ադրբեջանից դիզվառելիքի ներմուծումը, հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստաալիքը:

Հանրային հեռուստաալիքի տեղեկություններով՝ որոշման մասին հայտարարվել է վրացական Նավթ ներմուծողների միավորման կազմակերպած սեմինարի ժամանակ:

Նշվում է, որ Վրաստանում 2020 թվականի հունվարի 1-ից կարգելվի «Եվրո-4» ստանդարտի դիզվառելիքի օգտագործումը: Այդ օրվանից երկրում կօգհտագործվի միայն «Եվրո-5» ստանդարտին համապատասխանող դիզել:

Վրաստանում այս պատճառով կդադարեցվի Ադրբեջանից դիզելի ներմուծումը: Հաղորդվում է, որ դիզելը գնվելու է Ռուսաստանից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վրաստանը դադարեցնում է Ադրբեջանից դիզվառելիքի ներմուծումը"

Leave a comment

Your email address will not be published.


*