Վրաստանի նախագահը ներել է 157 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր 157 դատապարտյալի ներման հրամանագիր է ստորագրել: Նրանց թվում 8-ը կանայք են, մեկը՝ անչափահաս: Այս մասին հայտել են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Ներման համապատասխան ակտն արդեն ուղարկվել է պատիժների իրականացման եւ պրոբացիայի նախարարություն:

Նախագահի որոշման համաձայն՝ այսօր կազատվեն 93 դատապարտյալներ, եւս 64 դատապարտյալի պատժաչափը կկրճատվի:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վրաստանի նախագահը ներել է 157 դատապարտյալի"

Leave a comment

Your email address will not be published.


*