Տան լոգարանում գտել են 59-ամյա բնակչի դին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 13:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 59-ամյա Հ. Գ.-ի դին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Տան լոգարանում գտել են 59-ամյա բնակչի դին"

Leave a comment

Your email address will not be published.


*