Տավուշում վիրավորված զինվորի վիճակը կայուն ծանր է

Երեկ Տավուշի մարզում հակառակորդի արձակած կրակոցից  վիրավորված 19-ամյա զինծառայող Տիգրան Մկրտչյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին  Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ  զինծառայողը  վիրահատվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:  ՊՆ մամուլի խոսնակը հավելեց, որ զինծառայողը վնասվածք էր ստացել  կրծքավանդակի շրջանում:

Տիգրան Մկրտչյանը տեղափոխվել է  կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Տավուշում վիրավորված զինվորի վիճակը կայուն ծանր է"

Leave a comment

Your email address will not be published.


*