Տարածաշրջանում սեպտեմբերի 1-7-ը գրանցվել է 3 երկրաշարժ, որոնցից մեկը զգացվել է ՀՀ բնակչության կողմից

Ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև 7-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը գրանցել է երկրաշարժ, որն զգացվել է ՀՀ բնակչության կողմից: Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 16 կմ դեպի հյուսիս, իսկ ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ (մագնիտուդ 4.5): Ստորգետնյա ցնցումները մասնավորապես զգացվել են Նոյեմբերյան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Այս մասին հայտնում են «ՍՊԾ» գործակալությունից։

Տարածաշրջանում 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) գրանցվել է երկու երկրաշարժ: Երկուսն էլ տեղի են ունեցել Թուրքիայի տարածքում. սեպտեմբերի 1-ին՝ Վան քաղաքից 50 կմ դեպի հյուսիս և սեպտեմբերի 4-ին՝ 36 կմ դեպի հյուսիս-արևելք:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Սեպտեմբերի 1-ին 7.0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Նոր Զելանդիայում՝ Գիսբորն քաղաքից 172 կմ դեպի հյուսիս-արևելք: Նոր Զելանդիայի իշխանությունների կողմից հայտարարվել է հնարավոր ցունամիի վտանգի մասին և ափամերձ տարածքներից կազմակերպվել է բնակչության տարհանում: Որոշ ժամանակ անց ցունամիի վտանգի մասին հայտարարությունը հերքվել է, քանի որ առաջացած ալիքի բարձրությունը կազմել է 30 սմ:

Այդ օրը նույն էպիկենտրոնում գրանցվել է ևս մեկ` 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանում՝ (Կամչատկայի երկրամաս) Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 673 կմ դեպի արևելք, գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.2 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Սեպտեմբերի 3-ին 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում՝ Պաունի քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Կանզաս, Արկանզաս, Միսսուրի, Տեխաս, Նեբրասկա և Այովա նահանգներում: Երկրաշարժի հետևանքով տուժել է մեկ մարդ, փլուզվել է մեկ տուն, վնասվել են մի քանի շինություններ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Տարածաշրջանում սեպտեմբերի 1-7-ը գրանցվել է 3 երկրաշարժ, որոնցից մեկը զգացվել է ՀՀ բնակչության կողմից"

Leave a comment

Your email address will not be published.


*