Տարածված միֆեր գնչուների մասին

Աշխարհի ամենատարբեր վայրերում բնակվող գնչուների մասին գոյություն ունեն ձևավորված միֆեր, որոնք շրջանառվում են տեղեկատվական աղբյուրներում, սակայն  քիչ կապ ունեն իրականության հետ: Ներկայացնում ենք առավել տարածված միֆերը գնչուների մասին:

1. Գնչուները քոչվորական կյանք են վարում: Այս բնորոշումը  մեր օրերում արդեն հնացած է: 1956թ-ից  հետո նրանք անցել են նստակյաց կացութաձևին` ունեն բնակարաններ, առանձնատներ: Նրանք հիմնականում համատեղ են ապրում, և տպավորություն է ստեղծվում, որ դեռ քոչվորական ավանդույթներով են առաջնորդվում: Ըստ էության, գնչուները փոխում են իրենց աշխատատեղերը կամ ապրելու վայրը այն հաճախականությամբ, ինչպես մյուս ազգերի ներկայացուցիչները:

2. Գնչուները երբեք չեն պատերազմել: Ավելի ճիշտ կլիներ նշել, որ երբեք պատերազմ չեն սկսել: Գնչուները զենքի հետ առնչվել են ոչ մեկ անգամ: Գնչուները պատերազմել են Օսմանյան կայսրության, Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդի, պորտուգալական  զորքերի կազմում:  Ռուսաստանում ապրող գնչուները մասնակցել են երկու հայրենական պատերազմներին` 1812թ-ի և 1941թ-ի:

3. Շատերը գնչուներին համարում են մեկ էթնիկական միավոր:  Գնչուները աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում են տարբեր էթնիկական խմբեր` միմյանցից տարբերվելով  լեզվական, կրոնական, ֆիզիոլոգիական, և մտածելակերպային հատկանիշներով:

4. Գնչուները երեխաներ են գողանում:  Այս արտահայտությամբ շատ ծնողներ սարսափեցնում են իրենց զավակներին, սակայն այս երևույթի ակունքները գեղարվեստական գրականության և արվեստի մեջ է: Մինչև  էկրանավորելը նման տեսարան նկարագրվում էր նովելներում և պատմվածքներում, իսկ էկրանավորումից հետո միֆը ավելի արմատացավ գիտակցական մակարդակում:

5. Գնչուները չեն աշխատում են և կրթություն չեն ստանում:  Յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչների մեջ էլ գոյություն ունեն անգրագետների և անաշխտունակների ստվար բանակներ: Ինչ վերաբերվում է գնչուներին, ապա նրանց մեծ մասը ունի նախնական կրթություն և զբաղվում է հիմնականում առևտրով, սակայն քիչ չեն այնպիսի ներկայացուցիչները, որոնք ծառայում են պետությանը, զբաղվում գիտությամբ և աշխատում այլ ոլորտներում:

life.panorama.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Տարածված միֆեր գնչուների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*