Տարոն Մարգարյանը կարծում է, որ Երեւանի գարշահոտությունը շոգի պատճառով է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարծում է, որ Երեւանի գարշահոտությունը շոգի պատճառով է։ Այս մասին նա այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հայտարարել է լրագրողների հետ զրույցում։ Նշենք, որ օրեր առաջ Տարոն Մարգարյանը այլ ուղղությամբ էր մեղադրանքներ հնչեցրել՝ վստահեցնելով, թե ձմերուկի եւ սեխի պատճառով են, որի նկատմամբ հայկական օջախներում մեծ պահանջարկ կա՝ ի տարբերություն այլ երկրների։

«Ամենակարեւորը շոգ եղանակն է, էս տարի աննախադեպ շոգ է եղել, ես համաձայն չեմ, արդեն հոտը նվազել է «Սանիթեքը» իր աշխատանքները մեծ թափով սկսել է, օր օրի նկատվում է դրական տեղաշարժ։ Ոչ մեկս չէր պատկերացնում, որ մեկ ամսից ավելի ջերմաստիճանը 40 աստիճան պիտի լիներ»։

Նշենք, որ աղբահանությունից հետո թաղապետարանները պետք է լվանան աղբամանների հարակից տարածքները, որն էլ հենց գարշահոտության գլխավոր պատճառն է, սակայն թաղապետարանը այդ պարտականությունն այդպե սէլ չկատարեց՝ անկախ ջերմաստիճանից։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Տարոն Մարգարյանը կարծում է, որ Երեւանի գարշահոտությունը շոգի պատճառով է"

Leave a comment

Your email address will not be published.


*