Տարոն Մարգարյանի էլիտար նվերները և Նուբարաշենի աղբանոցում սնվող կովերը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական անգամ քամուն է տալիս քաղաքապետարանի շուրջ 200 մլն. ԱՄՆ դոլարանոց բյուջեից կլորիկ գումար՝ հաճոյանալով մի քանի “մանկլավիկների”: Երբ “Սպառողների ասոցիացի” ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանին դիմել էր մի երևանցի միայնակ թոշակառու, որ գույքահարկից գոնե մի տարի իրեն ազատի քաղաքապետարանը, մերժում էր ստացել, քանի-որ իր դիմումը մերժել էին ընդամենը 4000 դրամ չզիջելով, ստացվում է՝ “էլիտար ժողովրդական արտիստների” էլիտար բնակարանները գնվում է մի քանի հազար աղքատ թոշակառուներից գանձված գումարներով: Մինչդեռ քաղաքապետի աշխատանքները դիտարկելիս կարելի է վերոհիշյալ շռայլությունների հանդիպել, որը չի կարելի տեսնել վերջինիս պաշտոնավարության մեջ, բազմաթիվ անօրինականությունների կողքին կարելի է տեսնել մի քանի ամիս ահազանգող սահմռկեցուցիչ տեսարանը…
Մայրաքաղաքի Նուբարաշենի հայտնի աղբանոցի հարակից տարածքի բնակիչներից ահազանգեցին «Սպառողների ասոցացիա» ՀԿ լրատվական «Զրույց»-ին: Հարեւաններն ասացին, որ «Երկար ժամանակ է ինչ աղբանոցում արածում են խոշոր եղջուրավոր աննասուններ (կովեր, ոչխարներ), որի տերերը հավանաբար հանցավոր համաձայնության են եկել, թե’ թաղապետի եւ թե’ սննդի անվտանգության տեսչության համապատասխան չինովնիկի հետ: Հակառակ դեպքում օրը ցերեկով համաճարակային իրավիճակ թույլ տալու բացատրություն չկա»: Ի դեպ, աղբավայրը գտնվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում, որի ղեկավարը ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսա` Արմեն Հարությունյանն է, ում հետ խնդրի պարզաբանման համար մեր բազմաթիվ փորձերը անհաջող անցան: Վերջինիս (հնարամիտ) գործավարուհին տարբեր պատճառաբանություններով հետաձգում է (շեֆի) հետ խոսակցությունը:
Անասնաբույժ Ջեյմս Հովհաննիսյանը վերոհիշյալ խնդրի հետ կապված ասաց. «Դեռ համաճարակ, որ չի սկսվել դա դեռ չի նշանակում, որ մեր սպառողները ապահովագրված են, այս ամռան տապին ավելի հավանական է նման միջավայրում սնվող անասունի կաթնամթերքից տարբեր վարակների փոխանցումն մարդուն, բացի այդ մեր լաբորատորիաները ոչ բոլոր մանրէների առկայությունն են կարողանում հայտնաբերել կաթի եւ կաթնամթերքի պատրաստի արտադրանքների մեջ»:
Հ.Գ. Խնդրի պարզաբանման քաղաքապետարանը լռում

ՀԵՂԻՆԱԿ` ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Տարոն Մարգարյանի էլիտար նվերները և Նուբարաշենի աղբանոցում սնվող կովերը"

Leave a comment

Your email address will not be published.


*