Տիգրան Մուկուչյան. Քարոզչությունն ընթանում է բնականոն հունով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի գնահատմամբ,  քարոզարշավը նորմալ է ընթանում:

«Ընթացքում լինում են առանձին դեպքեր, երբ պաստառները փակցված չեն լինում օրենքով սահմանված վայրերում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու տեղական ինքնակառավարման մարմինները նման խախտումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես կանխում են: Ընդհանուր առմամբ, բնականոն կերպով ընթանում է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահը:

Թեկնածուների պաստառները պատռելու վերաբերյալ մի քանի ահազանգեր է հանձնաժողովը ստացել: Դրանց վերաբերյալ, սահմանված կարգով, հանձնաժողովը դիմում է ոստիկանությանը, եթե տեղեկություններ են տրամադրվում պատռողների անձի վերաբերյալ, ապա օրենքը նախատեսում է անմիջապես վարչական վարույթների հարուցում և համապատասխան հայցադիմումների պատրաստում ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար դատարան դիմելու համար:

«Նման դեպքեր հայտնաբերելու դեպքում ԿԸՀ-ն անմիջապես կձեռնարկի Ընտրական օրենսգրքով նախատեսված գործառույթները»,-ասաց Մուկուչյանը:

Թեկնածուների պաստառների պատռման դեպքերից մի քանիսի վերաբերյալ, նրա խոսքով, ոստիկանությունը հանձնաժողովին տեղեկություններ, անուններ դեռ չի տրամադրել, ինչի հետևանքով վարույթ իրականացնել հնարավոր չէ:

«Մեկ դեպքում՝ Վանաձոր քաղաքում պատռողներն անչափահասներ են, միաժամանակ պաստառներն էլ փակված են եղել ոչ օրենքով սահմանված վայրերում: Հանձնաժողովն այս հարցով վարույթ իրականացրել, ավարտել է»,-ասաց նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Տիգրան Մուկուչյան. Քարոզչությունն ընթանում է բնականոն հունով"

Leave a comment

Your email address will not be published.


*