ՏՄՊՊՀ-ն «Յանդեքս» տաքսի ծառայությունից պահանջել Է փոխել գնային քաղաքականությունը

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Յանդեքս» տաքսի ծառայությունից պահանջել Է փոխել գնային քաղաքականությունը և մինիմալ արժեքը սահմանել դաշտում առկա մյուս ընկերությունների նման։ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հիմք ընդունելով մամուլում տեղ գտած հրապարակումները, դժգոհությունները՝ հանձնաժողովը կատարել է «Յանդեքս»–ի վերաբերյալ ուսումնասիրություններ և օրենսդրական դաշտը կարգավորող առջարկությունների փաթեթ է պատրաստել։

Ըստ Սահակյանի՝ լիցենզավորման կարգի հետ կապված կան մի շարք խնդիրներ, որոնք կարգավորման անհրաժեշտություն ունեն։ Այն հարցին, թե արդյո՞ք հանձնաժողովը պարտադրել է ընկերությանը, որ վերանայի իր գնային քաղաքականությունը, Սահակյանը պատասխանեց. «Միայն այն հանգամանքը, որ այսօր «Յանդեքսը»–ը որոշակիորեն փոխել Է իր գնային քաղաքականությունը, բայց դարձյալ մեկ կիլոմետրի համար չի գանձում 600 դրամ, արդեն փաստ Է, որ հանձնաժողովի կողմից նման պարտադրանք չի եղել։ Եթե մենք պարտադրեինք, պետք Է, որ մինիմալը 600 դրամ վերցներ։ Այսինքն՝ առաջ մեկ կիլոմետր գնում էիր, 100 դրամ Էիր վճարում, հիմա մեկ կիլոմետր գնում ես, երկու հարյուր դրամ ես վճարում։ Եթե լիներ պարտադրանք մեր կողմից, հավատացեք, դա միանշանակ կկիրառվեր, դժվար հանձնաժողովը պարտադրեր, որևէ կերպ տնտեսվարողը չարձագանքեր»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՏՄՊՊՀ-ն «Յանդեքս» տաքսի ծառայությունից պահանջել Է փոխել գնային քաղաքականությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*