Ցավում ենք, որ փողոցային վեճերի ժամանակ զոհվածների ընտանիքներին գնահատում են, մեզ՝ ոչ. Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ բողոքի ակցիայից հետո էլ կառավարությունից որևէ արձագանք չի եղել

Սեպտեմբերի 11-ից մենք դիմում ենք ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 19-ին հանդիպում ենք ունեցել կառավարության շենքի դիմաց և ակնկալում էինք, որ կզանգեն կամ հարցին լուծում կտան, կամ ընդունելություն կլինի, սակայն մինչև օրս ոչ մի արձագանք չի եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զինվորի Մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ իրենք ուզում են, որ օրենսդրական դաշտում փոփոխություն լինի և ցանկանում են, որ զոհված զինծառայողների ընտանիքները ուշադրության կենտրոնում լինեն, ինչի համար ամեն ինչի պատրաստ են:

«Մենք ամեն ինչ կտանք, թող 15 րոպեով հետ տան մեր որդիներին, մեր ամուսիններին, որ մենք բարեկեցիկ կյանքով ապրենք: Մենք ցավում ենք, որ փողոցային վեճերի ժամանակ զոհվածների ընտանիքներին գնահատում են, իսկ մեզ չեն գնահատում ու չեն արձագանքում մեր դիմումներին»,- ասաց նա և հավելեց, որ ինքը մինչև վերջ գնալու է և պայքարելու է:

«Զինվորի Մայր» հ/կ նախագահը նշեց, որ եթե ապահով ընտանիքներին 30 մլն դրամ են հատկացնում, պետք է նաև ոչ ապահով ընտանիքներին էլ ուշադրություն դարձնեն: Նաև նշեց, որ իրենք բողոքել են նաև նախկին իշխանությունների ժամանակ:

«Իշխանություն է փոխվել, բայց ես նույն տիկին Մարգարիտան եմ մնացել, ես գրկից գիրկ չեմ գնացել, ոչ էլ կուսակցության անդամ եմ դարձել»,- ասաց նա և հավելեց, որ վարչապետը պարտավոր է սևազգեստ մայրերի խնդիրները վեր հանել և լուծել:

«Խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր իմ սև շորերը չեն հարգում և գրկից գիրկ են գնում՝ կաշառք տալով, թող տիկին Մարգարիտայի նկարի հետ չհամեմատվեն: Ես թուրքի կին չեմ, ապարանցու կին եմ, Ապարան թուրք չի մտել, ես թուրքի ավելցած չեմ եղել»,- ասաց նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ցավում ենք, որ փողոցային վեճերի ժամանակ զոհվածների ընտանիքներին գնահատում են, մեզ՝ ոչ. Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ բողոքի ակցիայից հետո էլ կառավարությունից որևէ արձագանք չի եղել"

Leave a comment

Your email address will not be published.


*