Ցերեկը փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է իրականացվող աշխատանքներով. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի  28-ից   դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 469 վնասված լուսատու:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նախորդ շաբաթվա ընթացքում  կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել թվով 5 փողոց, 1 շենքի բակ և 1 այգի: Ընթացքի մեջ են Ալմա-Աթայի փողոցից մինչև Աճառյան 1-ին նրբանցքի արտաքին լուսավոր ցանցի կառուցման աշխատանքները:

Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ցերեկը փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է իրականացվող աշխատանքներով. Երևանի քաղաքապետարան"

Leave a comment

Your email address will not be published.


*