«Փաստ». 22 տարվա ՀՀԿ–ական պատգամավորին հասկացրել են, որ այլեւս հոգնել են իր դեմքը ԱԺ–ում տեսնելուց

«Փաստ» թերթը գրում է. «1995 թվականից մինչ օրս Ազգային ժողովի պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանին ՀՀԿ վերնախավը հասկացրել է, որ այլեւս բավական է, նա էլ ԱԺ չի մտնի:
Հանրապետականի գրասենյակում Ավետիսյանին բացատրել են, որ նա չի լինելու համամասնական ցուցակի անցողիկ տեղում, նաեւ թող հույսեր չունենա ռեյտինգայինով Ազգային ժողով մտնելու: «Գործադիրում ինչ–որ գործ կտանք, գոհ կլինես»,– ասել են կուսակիցները: Բայց դա էլ այն դեպքում, եթե Սուքիասը Գյումրիում հարազատ կուսակցության համար անհրաժեշտ ձայներ հավաքի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Փաստ». 22 տարվա ՀՀԿ–ական պատգամավորին հասկացրել են, որ այլեւս հոգնել են իր դեմքը ԱԺ–ում տեսնելուց"

Leave a comment

Your email address will not be published.


*