Փարաջանովի 2 ֆիլմերը` Հարվարդի համալսարանի պարտադիր դիտման ցուցակում

Հարվարդի համալսարանը կազմել է դիտման համար պարտադիր լավագույն ֆիլմերի վարկանիշային աղյուսակը:

«Նովայա գազետա»-ն հայտնում է, որ դրանում տեղ են գտել քսան «ռուսաստանյան ֆիլմեր»: Այդ շարքում են Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը», «Ալեքսանդր Նևսկին», Տարկովսկու «Նոստալգիան» և «Անդրեյ Ռուբլոյվը» և այլն:

Հեղինակավոր ցուցակում են նաև հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի երկու աշխատանքներ՝ «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը»:

Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ է գտել 800 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Փարաջանովի 2 ֆիլմերը` Հարվարդի համալսարանի պարտադիր դիտման ցուցակում"

Leave a comment

Your email address will not be published.


*