Փոստանջյանը ԲՀԿ-ին, ՀՎԿ-ին և ԼՀԿ-ին կճանաչի ընդդիմություն՝ ավտորիտար ռեժիմի, եթե նրանց օրակարգը ՀՀԿ-ից տարբերվի

ԱԺ ճեպազրույցների ժամին այսօր լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին՝ համարո՞ւմ է «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան » կուսակցություններին ընդդիմություն, ու արդյոք նրանց կհաջողվի՞ ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնել Վանաձորում, թե՞ վերջին պահին ինչ-որ բան այնպես չի ընթանա:

Պատգամավորը նշեց, թե ՏԻՄ ընտրությունները ցանկալի է, որ լինեն քաղաքական ու քաղաքական օրակարգով՝ չնայած նրան, որ իրենք տեղական խնդիրներին պետք է անդրադառնան, սակայն դրանք պահանջում են նաև քաղաքական լուծումներ:

«Այս 3 կուսակցություններն, որ մատնանշեցիք, իրենց քաղաքական օրակարգը պետք է տարբերվի ՀՀԿ-ի քաղաքական օրակարգից, իսկ այսօրվա քաղաքական օրակարգը ՀՀ-ում համակարգային փոփոխությունն է: Ես չգիտեմ՝ իրենք այդ համակարգային փոփոխությանը պատրաստ են, թե ոչ, որպեսզի ես իրենց ճանաչեմ ընդդիմություն՝ ավտորիտար ռեժիմի»,-ասաց նա:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 21-ին հռչակագիր է ներկայացրել Հայաստանի զարգացման տեսլականի, մի շարք առանցքային փոփոխությունների վերաբերյալ, ու եթե այս կուսակցություններն ընդունեն իր հռչակագիրը, նրանց կհամարի ընդդիմություն, եթե ոչ, ապա իրենք կլինեն ՀՀԿ-ի քաղաքականության սպասարկողը:

Նշենք, որ «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները երեկ հայտարարությամբ են հանդես եկել, որ Վանաձորի ավագանու նիստում քաղաքապետի թեկնածուի պաշտոնում սատարելու են «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Փոստանջյանը ԲՀԿ-ին, ՀՎԿ-ին և ԼՀԿ-ին կճանաչի ընդդիմություն՝ ավտորիտար ռեժիմի, եթե նրանց օրակարգը ՀՀԿ-ից տարբերվի"

Leave a comment

Your email address will not be published.


*