Փրինսին մահացած են գտել իր բնակարանում

Աֆրո-ամերիկյան Rhythm & Blues ոճի հանրահայտ կատարող Փրինս Ռոջերս Նելսոնը (Փրինս) մահացել է ԱՄՆ-ում 58 տարեկան հասակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա գործակալ Իվետ Նոել-Շուրեն:

Վերջինիս խոսքերով, ճանաչված երգչի մարմինը գտել են Մինեապոլիս քաղաքի մոտակայքում գտնվող նրա բնակարանում: Մահվան պատճառներն առայժմ հայտնի չեն:

Վերջին շրջանում Փրինսի մոտ գրիպի հետեւանքով բարդություններ էին առաջացել: Ապրիլի 15-ին նրա օդանավը չնախատեսված վայրէջք էր կատարել Իլինոյս նահանգում` կապված երգչի ինքնազգացողության կտրուկ վատթարացման հետ:

Երգիչը համաշխարհային համբավ էր ձեռք բերել «1999» կոչվող ալբոմի թողարկումից հետո`1982թ.-ին: Երբ Փրինսն իր փառքի գագաթնակետին էր, շատերը նրան նույն հարթությունում էին դիտարկում Մայքլ Ջեքսոնի հետ: Նա բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր էր` այդ թվում «Օսկար», «Գրեմմի» եւ «Ոսկե գլոբուս»:

Աղբյուր` ՏԱՍՍ

Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Փրինսին մահացած են գտել իր բնակարանում"

Leave a comment

Your email address will not be published.


*