Փրկարարները բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Հուլիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ օձեր են նկատվել՝ Երևանում, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Փրկարարները բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք"

Leave a comment

Your email address will not be published.


*