ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ. ՎԱՀԵ էՆՖԻԱՋՅԱՆ

Բազմիցս անդրադարձել եմ հանրային գերակա շահի ապահովման նպատակով իրացվող գոտիների գործընթացում առկա օրենսդրական բացերին:
Ակնհայտ է, որ ներկայիս պայմաններում օտարվող գույքի շուկայական արժեքից 15% ավելի գումարի փոխհատուցումը բավարար չէ: Քաղաքացու հարկադիր վերաբնակեցման պայմաններում վերջինիս կենսական չափորոշիչները պետք է ոչ միայն վերականգնվեն, այլև բարելավվեն նախկին պայմանների համեմատ:
Նշվածի ապահովման համար գործընկերներիս հետ շրջանառության մեջ եմ դրել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում ենք օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվող փոխհատուցման հաշվարկի ժամանակ, համարժեք համարվի օտարվող գույքի շուկայական արժեքից 25 % ավելի գումարը:

Նախագծի ընդունման արդյունքում՝ սեփականության օտարման դեպքում, ևս մեկ քայլ կկատարվի քաղաքացիներին բնակարանային բարենպաստ պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Նախագիծը հետևյալ հղմամբ՝
http://www.parliament.am/drafts.php…

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ. ՎԱՀԵ էՆՖԻԱՋՅԱՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*