Քլինթոնը տասնյակ անգամ ավելի շատ գումար ունի նախընտրական արշավի ֆինանսավորման համար, քան Թրամփը. CNN

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր նախընտրական արշավի ֆինանսավորման համար գումարի լուրջ պակաս է զգում, նա տասնյակ անգամ ավելի քիչ փող ունի, քան Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնը, հայտնում է CNN-ը:

Դաշնային նախընտրական հանձնաժողովի՝ երկուշաբթի օրը հրապարակած տվյալների համաձայն՝ Քլինթոնն իր հաշվին մայիսի 31-ի դրությամբ ունեցել է 42 միլիոն դոլար, մինչդեռ Թրամփն իր հաշվին ունեցել է ընդամենը 1,3 միլիոն դոլար:

Նշվում է, որ միջոցների զգալի մասը Քլինթոնը կծախսի հեռուստատեսային գովազդների վրա, մինչդեռ Թրամփը չի շտապում գումարներ ներդնել հեռուստատեսային գովազդներում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Քլինթոնը տասնյակ անգամ ավելի շատ գումար ունի նախընտրական արշավի ֆինանսավորման համար, քան Թրամփը. CNN"

Leave a comment

Your email address will not be published.


*