Քլունին ժամանեց Հայաստան (Ֆոտո)

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին  քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Աստղին դիմավորողների շարքում էր հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից է:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այցի շրջանակներում Քլունին մասնակցելու է Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը՝ կազմակերպված հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի նախաձեռնությամբ։

Մրցանակաբաշխությունը նպատակ ունի միավորելու աշխարհի մարդասերներին եւ հանձնել մրցանակներ նրանց, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության: Արարողությունը կկայանա ապրիլի 24-ին Երեւանում։

Սպասվում է, որ Ջորջ Քլունին կհայտարարի հաղթողի անուն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Քլունին ժամանեց Հայաստան (Ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*