Օբաման բարձր է գնահատել ԼՂՀ հակամարտության հարցով Ռուսաստանի ջանքերը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի ձեռնարկած ջանքերը:

Այս մասին հայտարարվել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցում:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Վլադիմիր Պուտինն ամերիկյան պաշտոնակցին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության հարցով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանն ուղղորդվել է հակամարտության գոտում իրադրության անհապաղ կայունացմանը նպաստելու եւ խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

Կողմերը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել համատեղ ակտիվ աշխատանքն այդ կարեւոր ուղղությամբ:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Օբաման բարձր է գնահատել ԼՂՀ հակամարտության հարցով Ռուսաստանի ջանքերը"

Leave a comment

Your email address will not be published.


*