Օբաման հրաժեշտի նամակ Է գրել ամերիկացիներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ Է գրել Միացյալ Նահանգների քաղաքացիներին:

Այն զետեղված Է Սպիտակ տան կայքում:

Տեքստն սկսվում Է «Իմ բարեկամ ամերիկացիներ» բառերով: Այնուհետեւ Օբաման հակիրճ հիշեցնում Է իր հաջորդին նամակ թողնելու գոյություն ունեցող ավանդույթի մասին եւ հայտնում, որ նախ ցանկանում Է շնորհակալություն հայտնել ամերիկացիներին  իրեն ցույց տված պատվի համար լինելու իրենց 44-րդ նախագահը: «Այն ամենն, ինչ ես սովորեցի պաշտոնավարության ընթացքում, սովորեցի ձեզնից,- գրում Է Օբաման:- Ձեր շնորհիվ ես ավելի լավը դարձա լավ եւ որպես նախագահ, եւ որպես մարդ»:

Վերջում Օբաման ամերիկացիներին հորդորում Է, անկախ քաղաքական պատկանելությունից, լինել այն երկրի ազնիվ քաղաքացիները, որտեղ իրենք ապրում են: «Եվ երբ ձեզ թվա, թե առաջընթացը դանդաղում Է, հիշեք. Ամերիկան մեկ մարդու նախագիծ չԷ: Կա մի բառ՝ ամենահզորը մեր ժողովրդավարության մեջ՝ «մենք» բառը: Մենք ժողովուրդն ենք: Մենք կհաղթահարենք ամեն ինչ: Այո՛, մենք կարող ենք», գրել Է Օբաման:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Օբաման հրաժեշտի նամակ Է գրել ամերիկացիներին"

Leave a comment

Your email address will not be published.


*