Օգոստոսի 20-ից սեպ­տեմ­բերի 18-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշա­­­կույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի հիման վրա՝ ս. թ. օգոստոսի 20-ից սեպ­տեմ­բերի 18-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր:

ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ծրագրի շրջանակում ելույթներով հանդես կգան Մարիինյան թատրոնի մենակատարները, Սանկտ Պետերբուրգի հո­գևո­րա­կանների և «Օտրադա» մանկական երգչախմբերը, կգործեն լուսանկարչական և մանկական նկարների ցուցահանդեսներ: Ծրագիրը կներառի նաև «Ռուսական կինոյի օրեր», կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստի­տուտի կինոակումբը, կանցկացվեն թատերարվեստի և կինոյի ոլորտի վարպետության դասեր։

Ծրագրի պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համեր­գա­սրա­հում՝ հան­դիսավոր գալա-համերգով, որին կմասնակցեն «Օտրադա» մանկական երգ­չա­խու­մ­բը, Մարիինյան թատրոնի մենակատարները, Հայաստանի ազգային ֆիլ­հար­մո­նիկ նվագախումբը և շնորհալի պատանիներ Ռու­սա­ս­տա­նից: Համերգին զուգընթաց կգործի «Ռու­սաստանի ոգին» խորագրով մանկական նկարների ցուցահանդեսը:

«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ին Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում կմատուցվի հանդիսավոր պա­տարագ, տեղի կունենա ծաղ­կե­պսակի խոնարհման արարողություն, այնուհետև, ժամը 18:00-ին Հայորդաց տան դահ­լիճում կբացվի «Եկեղեցական ճարտարապետություն» լու­սանկարչական ցուցա­հան­դեսը, և ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի հո­գևո­րա­կանների երգչախումբը:

Օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ին երգչախումբը հանդես կգա Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում, որտեղ նաև կբացվի «Ռուս ուղ­ղափառ եկեղեցին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» խորագրով լու­սա­նկարչական ցու­ցա­հանդեսը:

Ծրագիրը կշարունակվի սեպ­տեմբերի 2-ին. Եղեգնաձորի մշակույթի տանը, ժամը 18:00-ին, ելույթ կունենա մանկական երգչախումբը, իսկ Երևանում ժամը 19:00-ին՝ «Բիս Կվիտ» համույթը:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի Ռու­սաստանի ազգագրության թանգարանի լու­սանկարների հավաքածուից կազմ­ված «Ընտանիքը Եվրասիայի ժողովուրդների կյան­քում. ΧΧ դար» խորագրով ցուցահանդեսը:

Սեպտեմբերի 4-ին և 5-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պե­տական դրամատիկական թատրոնում կկայանան «Բալթյան տուն» թատերական փառատոնի ղեկավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Շուբի և այլ  թա­տե­րական գործիչների վարպետության դասընթացները:

Երևանի կի­նոյի և թատրոնի պե­տական ինստիտուտում սեպտեմբերի 4-6-ը, կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստի­տուտի կինոակումբը, վարպե­տու­թյան դասընթացներ կանցկացնեն նույն ին­ստի­տուտի դասախոսները:

Սեպ­տեմբերի 6-ին, ժամը 19։00-ին Մոսկվայի տանը կկայանա ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Միխայլովի ստեղծագործական երեկոն: Անվանի դերա­սանը կհանդիպի նաև Երևանի կի­նոյի և թատրոնի պե­տական ինստի­տու­տի ուսա­նողներին, որոնց համար կանցկացնի վարպետության դասեր:

Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերը կեզրափակվեն սեպտեմբերի 14-18-ը՝ Ռուսական կինոյի օրերով. Երևանում, Գյումրիում և Աբովյանում կցուցադրվեն վերջին տարիների ռուսական լավագույն խաղարկային ֆիլմերը:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Օգոստոսի 20-ից սեպ­տեմ­բերի 18-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր"

Leave a comment

Your email address will not be published.


*