Օգոստոսի 7-9-ն արգելվելու է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղով բեռնատարների երթևեկությունը

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Օգոստոսի 7-9-ն արգելվելու է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղով բեռնատարների երթևեկությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*