Օրերս բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը. նախարար

Օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: Այս մասին գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ բազմաթիվ բուժական միջոցառումներ իրականացնելուց հետո, ցավոք, չի հաջողվել նրան փրկել:

«Որովհետև գնդակը խոցել էր փաստացի գլխուղեղը, և զինծառայողը մահացել էր ուղեղի զարգացող այտուցից »,-ասաց Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ զինծառայողը բազմաթիվ այլ վնասվածքներ է ունեցել, և երկար պայքարից հետո կենտրոնում չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ Այրվածքաբանության կենտրոնում այս պահին երկու կամավոր է գտնվում, որոնց այրվածքային մակերեսը բավական մեծ է եղել, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը:

Այսօր նախատեսվում է նրանց իրականացնել է վերականգնողական վիրահատություն:

«Կարծում եմ՝ հետագայում ևս նրանց վերականգնողական բուժում է սպասվում: Բայց նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,-ասաց նախարարը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Օրերս բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը. նախարար"

Leave a comment

Your email address will not be published.


*