Ժամանց

Արմեն Բաբալարյանը գլխավորեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը

2.6kviews

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

54-ամյա մասնագետը մարզչական գործունեությունը սկսել 1995 թվականից: 2005-ից  գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը: Այս տարիների ընթացքում երիտասարդ մարզիկները աշխարհի և Եվրոպայի առաջնություններից Հայաստան են վերադարձել մի քանի տասնյակ ոսկե և այլ հարգի մեդալներով:

Արմեն Բաբալարյանը փոխարինել է ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանին, որը թիմը գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2019 թվականից:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Էդուարդ Սահակյանին՝ տարիների նվիրման, քրտնաջան աշխատանքի և արդյունքների համար:

Leave a Response