Միջազգային

ԻՀՊԿ-ն uպառնացել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին տարիներով զրկել նավթից ու գազից

69views

Թեհրանը պատրաստ է հասցնել հարվածներ, որոնք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին տարիներով կզրկեն նավթից ու գազից, և այդ պատասխանը դուրս կգա Մերձավոր Արևելքի սահմաններից։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։

«Մենք այնպիսի գործողություններ կիրականացնենք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ենթակառուցվածքների դեմ, որոնք նրանց տարիներով կզրկեն տարածաշրջանային նավթից և գազից։ ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները պետք է իմանան, որ մինչ օրս մենք, հանուն բարիդրացիության, մեծապես զսպվածություն ենք ցուցաբերել և թիրախների ընտրությանը մոտեցել ենք համաչափության սկզբունքով, սակայն այսուհետ այդ բոլոր նկատառումները հանվում են»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

Leave a Response