Կյանքը de facto

Հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները համատեղ ստուգումներ են անցկացրել Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածում

200views

Հունվարի 15-ին ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչները համատեղ ստուգել են Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածի ներկայիս ենթակառուցվածքային վիճակը, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ստուգման նպատակն էր գնահատել երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանիությունը մասնագիտացված երկաթուղային շինարարական սարքավորումների շահագործման համար՝ ենթակառուցվածքների վերականգնման համապատասխան միջոցառումների համալիր իրականացնելու նպատակով։

Ստուգման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել այս հատվածում երկաթուղային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման վերաբերյալ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հաստատել են Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածում հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների համատեղ ստուգումներ անցակցնելու մասին լուրը:

Leave a Response