1000 դրամների հավաքման մասին նախագիծն ընդունվեց

Քիչ առաջ ԱԺ-ն քվեարակության դրեց «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքի նախագիծը:

Մինչեւ քվեարկությունը, ելույթի համար ձայն խնդրեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանն ասաց՝ այն, որ պետք է լուծել զինծառայողների ընտանիքների ապահովության հարցը, լավ է, որ նման փորձ է կատարվում, բայց նախագիծը հակասում է  ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին:

«Ափսոսս գալիս, է, որ նման օրինագիծ է ներկայացվում: Միայն օրինագիծը երկու կետով հակասում է  ՀՀ Սահմանադրությանը եւ հակասում է  նաեւ մի շարք օրենքների: Եւ հետո լավ կլինի, որ բանի տեղ դնեք մարդկանց, խորհրդակցեք, մի հատ առավոտ սուրճի կանչեք, ներկայացնեք այդ մտադրությունը: Ես ցավում եմ, որ այդ կուլտուրան այդպես էլ չի գալիս կառավարության, իշխող մեծամասնության մոտ: Դուք ձեզ հզոր եք կարծում: Ցավում եմ, որ չեմ մասնակցելու քվեարկությանը»:

Այնուհետ քվաերկության դրվեց նախագիծը, կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ՝ 3-ը: Որոշումն ընդունվեց:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "1000 դրամների հավաքման մասին նախագիծն ընդունվեց"

Leave a comment

Your email address will not be published.


*