17-ամյա տղայի վարած «ՎԱԶ-2121»-ը շրջվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերի 14-ին, ժամը 14-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի «Մանիշակի ձոր» կոչվող տարածքում 1999 թ. ծնված Արտյոմ Մխոյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը. վարորդը տեղում մահացել է:

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «ՎԱԶ-2121»-ի ուղևորը:

Կատարվում է քննություն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "17-ամյա տղայի վարած «ՎԱԶ-2121»-ը շրջվել է ձորը. վարորդը տեղում մահացել է"

Leave a comment

Your email address will not be published.


*