17 մարդ է զոհվել Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Ինը զինվորական և ութ քաղաքացիական անձ է զոհվել Հաքքյարի թուրքական նահանգի Շեմդինլի շրջանում ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնել է նահանգի նահանգապետ Գյունետ Օրհան Թոփրակը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն ավելի վաղ հայտնել էր «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» անդամների կողմից կազմակերպված՝ ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով ութ զոհի և հինգ վիրավոր զինծառայողների մասին:

«Շեմդինլիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 17 մարդ, նրանցից ինը զինվորական է, 27 մարդ ստացել է վնասվածքներ»,- հայտարարել է Թոփրակը NTV հեռուստաալիքի եթերում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "17 մարդ է զոհվել Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով"

Leave a comment

Your email address will not be published.


*