2015 թվականի ամենագեղեցիկ կանայք

10. Քրիսի Թեյգեն

2015թ. աշխարհի ամենագեղեցիկ կանանց 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է Sports Illustrated ամսագրի աստղ՝ Քրիսի Թեյգենը: Նա տարեսկզբին իր Ինստագրամի էջում հրապարակել է վիդեո, որտեղ առանց վերնազգեստի գրկախառնվում է իր ամուսնու` հայտնի երաժիշտ Ջոն Լեգենդի հետ: Հարկ է նշել, որ հարսանիքից հետո նա գործարկել է կերակուրների պատրաստման սեփական բլոգը So Delushious անվանմամբ : Այժմ Քրիսին աշխատում է խոհարարական գիրք հրատարեկելու ուղղությամբ:

9. Էմիլի Ռատակովսկի

Էմիլին հայտնի է դարձել Blurred Lines-ի տեսահոլովակում կիսամերկ նկարահանվելով, իսկ 2014թ. դարձել է Sports Illustrated ամսագրի 50-րդ հոբելյանական համարի աստղը: Իր գեղեցկությունը նա օգտագործում է որպեսզի հայտնվի կինոաշխարհում: Նա մի քանի ֆիլմերում խաղացել է երկրորդ պլանի դերեր և վերջերս գլխավոր դերում հանդես է եկել «Րոպեում 128 զարկ» երաժշտական դրամայում: Սակայն հարկ է նշել, որ կինոքննադատները այնքան էլ ոգևորված չեն նրա խաղից:

8. Ադրիանա Լիմա

Հիասքանչ երկար ոտքերը և բրազիլական խառնվածքը երբեք նորաձևությունից դուրս չի մնում: Արդեն 7 տարի է ինչ Ադրիանան աշխարհի ամենասեքսուալ կանանց ցանկում է: Forbes-ի վարկանշի համաձայն նա հանդիսանում է ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը` զիջելով միայն Ժիզել Բունդհենին:

7. Թեյլոր Սվիֆթ

Կիթառով աղջիկը, ով երգում էր տոնավաճառներում, այժմ աշխարհում ամենահայտնի երգչուհիներից մեկն է: Այժմ նա 25 տարեկան է և Victoria’s Secret-ի մոդելների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում: Իսկ Bad Blood-ի երաժշտական վիդեոյում նրա տեսքը շատ սեքսուալ է:

6. Նայա Ռիվերա

Անած տարի Նայայի կյանքում մի քանի նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել: Նա հեռացավ «Երգչախումբ» սերիալից, որտեղ խաղում է աջակցության թիմի աղջիկներից մեկի դերում և մարմնավորում է լեսբուհի աղջկան, իսկ «Տուն» թրիլերում Նայա Ռիվերան մարմնավորել է ոճրագործի: Գեղեցկուհին անսպասելիորեն Ռեփեր Big Sean-ի հետ խզել է նշանադրությունը և ամուսնացել Ռայան Դորսիի հետ:

5. Ջեսիկա Ալբա

Մոլորակի ամենասեքսուալ կանանց շարքում է 34-ամյա դերասանուհին, ում հիասքանչ կազմվածքի վրա չի անդրադարձել 2 երեխաների ծնունդը: Այս ամռանը նա խաղացել է «Առանձնահատուկ վտանգավոր է» ֆիլմում Սեմուել Ջեքսոնի հետ: Ալբայի ստեղծած կազմակերպությունը` The Honest Company, մասնագետները գնահատում են ավելի քան միլիոն դոլար, այն առանց թունավոր նյութերի կիրառման կենցաղային օգտագործման իրեր է արտադրում:

4. Էրին Հիզերթոն

Սոցիալական ցանցերը երբեք չեն դադարում հիանալ Victoria’s Secret-ի հրեշտակներով: Պրոֆեսիոնալ մոդել և ընդունված ամերիկուհի գեղեցկուհին այս հրեշտակներից մեկն է: Էրինի անունը ներառված է նաև Լենոարդո ԴիԿապրիոյի հետ հանդիպած կանանց երկար ցանկում:

3. Զոի Սալդանա

Ռեժիսորները սիրում են Զոիին ներկել տարբեր գույներով. Նա «Ավատարի» կապույտ գեղեցկուհին է, այնուհետև «Գալակտիկայի պահապանները» ֆիլմում խաղացել է կանաչ կնոջ դերում: Այս սեքսուալ գեղեցկուհին ծնվել է Նյու Յորք նահանգի Պասսայկա գավառում, 37 տարի առաջ:

2. Քենդիս Սվեյնփոլ

Քենդիսը Victoria’s Secret ցուցադրությանը պատիվ է ունեցել կրելու 10 միլիոն դոլար արժողությամբ ներքնազգեստ: Այդ օրվանից նա ամբողջ աշխարհում տղամարդկանց ֆանտազիաների գլխավոր հերոսուհիներից է:

1.Շառլոթ Մաքքինի

Ֆլորիդայից այս 20-ամյա շիկահերը գլխավորում է 10 ամենագեղեցիկ կանանց ցանկը: 2014թ. հուսահատվելով սկսել մոդելային կարիերան սովորական ճանապարհով, Շառլոթ Մաքքինը 2015 թվականին դարձավ Ինստագրամի աստղ, այնուհետև գրավեց տղամարդկանց ուշադրությունը` նկարահանվելով All Natural Burger գովազդային անմոռանալի հոլովակում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "2015 թվականի ամենագեղեցիկ կանայք"

Leave a comment

Your email address will not be published.


*